Հայերեն   English   Русский  

Ստամբուլում ավտոբուսը մխրճվել է կանգառի մեջ, կան զոհեր և վիրավորներ


  
դիտումներ: 358

Ստամբուլի Ուսքյուդարի շրջանում քաղաքային ավտոբուսը, բախվելով մեկ այլ ամտոբուսի, մխրճվել է կանգառի մեջ: Այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթի կայքը:

Ըստ տեղեկության՝ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ տեղական ժամանակով 10:00-ին: Ականատեսների համաձայն՝ պատահարի պատճառ եղել է այն, որ վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը: Կանգառում, որին բախվել է ավտոբուսը, ավտոբուսի սպասող ուղևորներ են եղել:

Ըստ նախնական տվյալների՝ պատահարի արդյունքում 3 անձ մահացել է, 5-ը՝ վիրավորվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: