Հայերեն   English   Русский  

​Հունահռոմեական ըմբշամարտի առաջնության արդյունքով կձևավորվի ազգային հավաքականի կազմը


  
դիտումներ: 89

Հունվարի 28-ին «Միկա» մարզահամալիրում անցկացվեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը։

Պայքարի մեջ մտան Հայաստանի հավաքական թիմի գրեթե բոլոր անդամները: Մրցաշարին չմասնակցեց օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Նա իր քաշային կարգում մրցակից չուներ, ուստի նրա մասնակցությունն այդ առումով իմաստ չուներ։ Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանը մարզադահլիճից հետևեցին գոտեմարտերին և մասնակցեցին պարգևատրման արարողություններին:

Առաջնությունն անցկացվեց տասը քաշային կարգերում։ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի չեմպիոններ դարձան Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Արման Բաղդասարյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Էդուարդ Սարգսյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Վաղինակ Մինասյանը (97 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ):

Առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի ազգային հավաքականի կազմը, որը կսկսի պատրաստվել մրցաշրջան 2018-ի կարևորագույն մրցաշարերին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: