Հայերեն   English   Русский  

Քեմբրիջի դքսուհին Նորվեգիայում ընդունելության ընթացքում ստվերում է թողել բոլոր ներկաներին. Լուսանկարներ


  
դիտումներ: 2506

Alexander McQueen նորաձևության տան զգեստով Քեմբրիջի դքսուհու նոր կերպարը գերել է բոլորին

Ինչպես հայտնի է, օրեր առաջ արքայազն Ուիլյամը կնոջ՝ Քեյթ Միդլթոնի հետ պաշտոնական այցով Շվեդիա էր ուղևորվել, իսկ նախօրեին զույգը Նորվեգիա է ժամանել, որպեսզի հանդիպեն կրոնարքայազն Հոկոնի և նրա կնոջ՝ Մետե Մարիտի հետ: Գրում է Elle.ru-ն:

Այդ նույն օրը աշխարհում ամենաքննարկվող զույգերից մեկը Օսլոյի թագավորական պալատում ճաշի էր հրավիրված:

Հղիության յոթերորդ ամսում գտնվող Քեյթը ուղղակի հիասքանչ տեսք է ունեցել ընդունելության ընթացքում: Ամբողջ աշխարհում Քեյթի միլիոնավոր երկրպագուները և նորաձևության քննադատները հասցրել են նրա կերպարը լավագույններից մեկն անվանել: Ընդունելության ընթացքում դքսուհին նախապատվություն էր տվել իր սիրելի Alexander McQueen նորաձևության տանը (Միդլթոնը հենց այս ապրանքանիշի զգեստ էր կրել նաև սեփական հարսանիքի օրը):

Կրեմագույն երանգի նրբագեղ զգեստը Քեյթը համադրել էր փոքր կլաչի, ապարանջանի և ադամանդյա ականջօղերի հետ:

Քեյթ Միդլթոն 2

Քեյթ Միդլթոն 2

Քեյթ Միդլթոն 2

Քեյթ Միդլթոն 2





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: