Տեղի ունեցավ Մոսկվա Օփենի 6-րդ տուրը
Կանանց մրցաշարում Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի խաղաց Այդան Հոյաթովայի: 6-րդ տուրից հետո կանանց մրցաշարի աղյուսակը 5.5 միավորով սկսեց միանձնյա գլխավորել Մարինա Նեչաևան: Սուսաննա Գաբոյանը, 5 այլ շախմատիստուհիների հետ միասին, 5 միավորով կիսում է 2-7-րդ հորիզոնականները, սակայն ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ գտնվում է 2-րդ հորիզոնականում:
A մրցաշարում աղյուսակը 5.5-ական միավորով գլխավորում Թամիր Նաբաթին և Նիկոլայ Շուխը: Հայաստանի ներկայացուցիչներից Գևորգ Հարությունյանը վաստակել է 4.5 միավոր:
C խմբում աղյուսակը 100%-ոց արդյունքով գլխավորում է Ալեքսեյ Իրխան: Հայաստանի պատվիրակներից լավագույն արդյունքն ունի Վահագն Խաչատրյանը, ով 5 միավորով կիսում է 5-րդ հորիզոնականը:
Այսօր տեղի կունենա մրցաշարի 7-րդ տուրը: