Հեշտ չէր ընտրություն կատարելը և որոշելը, թե ինչ եմ անելու. Նովակ Ջոկովիչ
դիտումներ: 792
Աշխարհի նախկին առաջին ռակետը դաստակի վնասվածք ունի:
«Նախորդ երկու տարին ապրել եմ այդ վնասվածքով ու շատ բժիշկների եմ հանդիպել: Շատ կարծիքներ, տարբեր ախտորոշումներ կային: Հեշտ չէր ընտրություն կատարելը և որոշելը, թե ինչ պետք է անեմ: Մրցակցությունն իմ արյան մեջ է և ես պետք է որոշակի քայլ անեի: Անցած տարի վեց ամիս դադար վերցրի, բայց վերադառնալուց հետո դեռ ցավեր ունեի: Այս վիրահատությունից հետո կարծես թե լիարժեք ապաքինման ճանապարհին եմ»,- գրել է Ջոկովիչը իր ֆեյսբուքյան էջում՝ հույս հայտնելով, ոև շուտով կվերադառնա իր ամենասիրելի վայր՝ թենիսի կորտ: