Հայերեն   English   Русский  

​Բաքվում հայտնի իրավաբանի մեղադրում են երկրի նախագահին և նրա ընտանիքին վիրավորելու մեջ


  
դիտումներ: 623

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայտնի իրավաբան Ասլան Իսմայիլովը մասնավոր մեղադրանքի կարգով դատական գործում է ընդգրկվել`

ճանաչվելով մեղադրյալ: Իսմայիլովի դեմ հայց ներկայացրել է «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության ղեկավար Հաֆիզ Գաջիևը: Վեջրինս դատարանից պահանջում է Իսմայիլովին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի քրեական օրենսգրքին «զրպարտություն» և «վիրավորանք» հոդվածներով:

Ասլան Իսմայիլովին դատարան են տեղափոխել ոստիկանները: Իրավաբանը հայտնել է, որ իրեն տարել են գրասենյակից: Չնայած, որ Իսմայիլովին աջակցելու նպատակով դատարան են գնացել տասնյակ անձինք, նրանց թույլ չեն տվել մտնել դահլիճ:

Հաֆիզ Գաջիևը հայտարարել է, որ Իսմայիլովը վիրավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, նրա ընտանիքին, ինչպես նաև պետական պաշտոնյաների: Իսմայիլովն այդ հայցն անհիմն է անվանել` դատարանից խնդրելով դրա հիման վրա գործ չհարուցել, սակայն դատավորը ընդունել է այդ գործը` Իսմայիլովին մեղադրյալ ճանաչելով: Լսումները նշանակված են փետրվարի 7-ին:

Ասլան Իսմայիլովը կարծում է, որ ցանկանում են իրեն պատժել Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կոռուպցիայի, դեղատներում առանց դեղատոմսի հոգեմետ դեղեր վաճառելու փաստերի բացահայտման համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: