Հայերեն   English   Русский  

​Էմբեր Հերդը և Իլոն Մասկը կրկին բաժանվել են


  
դիտումներ: 734

Դերասանուհին և միլիարդատերը կրկին խզել են հարաբերությունները

Անցյալ տարվա դեկտեմբերին դերասանուհի Էմբեր Հերդը և միլիարդատեր Իլոն Մասկը վերսկսել էին իրենց սիրավեպը: Պապարացիները նախ նրանց Լոս Անջելեսում տարբեր ժամադրությունների ընթացքում էին նկարահանել, իսկ այնուհետև Չիլիում, որտեղ զույգը ամանորյա տոներն էր անցկացրել: Սակայն այժմ արդեն US Weekly ամսագրի աղբյուրները հայտնել են, որ Էմբերն ու Իլոնը կրկին բաժանվել են: Գրում է Elle.ru.-ն:

«Հերդը անկախություն է ցանկանում և նախընտրում է Իլոնի հետ միայն ընկեր լինել, սակայն այս անգամ բաժանման նախաձեռնողը եղել է Իլոնը: Նա որոշել է, որ ժամանակն է դադարեցնել իրենց հարաբերությունները, իսկ Էմբերը համաձայնվել է: Նրանք շարունակում են շփվել և հոգ տանել միմյանց մասին», - ասել է նախկին սիրահարներին մոտ կանգնած աղբյուրը:

Հիշեցնենք, որ պաշտոնապես գործարարն ու դերասանուհին իրենց սիրավեպի մասին տեղեկությունը հաստատել էին 2017թ. ապրիլին: Իսկ իրենց բաժանման մասին զույգը հայտարարել էր նախորդ տարվա օգոստոսին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: