Հայերեն   English   Русский  

​Ինչպես է իրականում Քեյթ Միդլթոնը վերաբերվում Մեգան Մարքլին


  
դիտումներ: 970

Արևմտյան լրատվամիջոցները Մեծ Բրիտանիայի արքայազնների սիրելի կանանց հարաբերությունների մասին նոր մանրամասներ են հայտնել

Այդ պահից ի վեր, ինչ Մեգան Մարքլը տեղափոխվել է Լոնդոն, ԶԼՄ-ները մշտապես քննարկում են արքայազն Հարրի հարսնացուի հարաբերություններն արքայական ընտանիքի այլ անդամների հետ: Գրում է Elle.ru-ն:

Զույգի նշանադրության մասին տեղեկության տարածումից հետո, երբ արքայազն Հարին և Մեգան Մարքլն իրենց առաջին համատեղ հարցազրույցը տվեցին, դերասանուհին պատմել էր, որ արքայական ընտանիքի անդամները և հատկապես Քեյթ Միդլթոնն իրեն շատ լավ են ընդունել:

Սակայն որոշ ժամանակ առաջ լրատվամիջոցները հայտնեցին, որ Քեյթ Միդլթոնը չի հավանում Մեգան Մարքլին և նրանց հարաբերություններն այնքան էլ հարթ չեն, ինչպես կարող է թվալ: Սակայն արքայական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ իրականում Քեյթը Մեգանին քրոջ պես է վերաբերվում:

«Նա կանի իրենից կախված ամեն ինչ, որպեսզի օգնի նրան հարմարվել արքայական ընտանիքին և նոր միջավայրին: Մեգանը կարող է ուրախ ու լուրջ լինել, բացի այդ նա չափազնց աշխատասեր է, այդիսկ պատճառով Քեթրինը հանձինս նրա շատ լավ ընկեր է գտել», - հայտնել է աղբյուրը:

Բացի այդ արքայազն Հարին և Մեգան Մարքլը Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի անմիջական հարևանությամբ են ապրում և շատ հաճախ են հանդիպում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: