Հայերեն   English   Русский  

ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ նոր սառը պատերազմի կարիք չունի. Ստոլտենբերգ


  
դիտումներ: 292

ՆԱՏՕ-ն շահագրգռված չէ Ռուսաստանի հետ նոր սառը պատերազմով կամ սպառազինությունների մրցավազքով: Այդ մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Այս մասին հաղորդում է Dagens Næringsliv պորտալը: Գրում է Russian.rt.com-ը:

Նրա խոսքերով՝ կազմակերպությունն, ընդհակառակը, երկխոսության կողմնակից է: Ստոլտենբերգը նաև ընդգծել է, որ ուժի, կոշտ դիրքորոշման և երկխոսության ձգտման միջև հակասությունները բացակայում են:

«ՆԱՏՕ-ում համաձայնվել են այն հանգամանքի հետ, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը անհրաժեշտ է», - ասել է նա:

Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտարարել էր «ավելի ինքնավստահ դարձաձ» Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսության մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: