Մելանիա Թրամփը հրաժարվել է ամուսնու հետ լուսանկարվել. Տեսանյութ և լուսանկարներ
ԱՄՆ-ի նախագահի ընտանիքը Փալմ Բիչում գտնվող Մառ ա Լագո (Ֆլորիդա նահանգ) հանգստավայր է ուղևորվել, իսկ ինքնաթիռի վայրէջքից հետո Մելանիա Թրամփը ցուցադրաբար հրաժարվել է համատեղ լուսանկարի համար ամուսնու հետ լուսանկարվել:
Արարողակարգի համաձայն՝ ամուսինները պետք է դուրս գային ինքնաթիռից և մի պահ կանգ առնեին, որպեսզի լուսանկարիչները հասցնեին համատեղ լուսանկար անել:
Սակայն համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, որ Մելանիա Թրամփը ամուսնուց հեռավորության վրա է կանգնում՝ չբռնելով վերջինիս ձեռքը, իսկ այնուհետև շարժասանդուղքով իջնելիս՝ շտապելով մոտենում է նախագահական ընտանիքին սպասող ավտոմեքենային:
Միջադեպից հետո Դոնալդ Թրամփը ստիպված է եղել միայնակ ողջունել ներկաներին և լուսանկարվել: