Հայերեն   English   Русский  

Մարսելում հրաձգություն է տեղի ունեցել


  
դիտումներ: 492

Երեքշաբթի առավոտյան անհայտ տղամարդը Ֆրանսիայի հարավում գտնվող Մարսել քաղաքում կրակ է բացել փողոցում, ինչից հետո արգելափակվել բնակելի շենքերից մեկում գտնվող բնակարանում: France 3 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ոստիկանության հատուկ նշանակության ուժերը դեպքի վայրում հատուկ գործողություններ են իրականացնում: Գրում է Ria.ru-ն:

Միջադեպը տեղի է ունեցել Մարսելի 15-րդ օկրուգում: Ներկայումս հրաձգության հետևանքով հնարավոր զոհերի և վիրավորների մասին տեղեկատվությունը բացակայում է:

«Հայտնի չէ նաև, թե ինչ տեսակի զենք է հրաձգությունն իրականացրած տղամարդն օգտագործել: Բացակայում է նաև տեղեկությունն այն մասին, թե արդյոք նրա մոտ մեկ զենք է եղել, թե ոչ» , - հայտնել է հեռուստաալիքը:

Նշվել է նաև, որ հրաձգության հեղինակի դրսևորած նման վարքագծի պատճառ հազիվ թե ահաբեկչական շարժառիթները լինեն և որպես հավանական վարկած դիտարկվում է ընտանեկան վեճը»:

Իսկ Բուշ դյու Ռոն դեպարտամենտի, որի կենտրոնը Մարսելն է, ոստիկանության բաժանմունքում դեռևս խուսափում են միջադեպի վերաբերյալ որևէ մեկանաբնություն հնչեցնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: