Հայերեն   English   Русский  

Հոկեյի «Արարատը» ակումբը երկու անգամ հաղթեց «Բոբրույսկին»


  
դիտումներ: 130

Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում արտագնա երկու հանդիպում անցկացրեց «Բոբրույսկի» հետ:

Առաջին խաղում հայկական թիմը առավելության հասավ լրացուցիչ ժամանակում՝ 4:3, երկորդում ջախջախիչ հաղթանակ տարավ 10:3 հաշվով:

«Արարատը» 44 խաղից հետո 80 միավորով 14 թիմերի մեջ 7-րդ տեղում է:

Հաջորդ հանդիպումներն «Արարատը» սեփական հարկի տակ կանցկացնի «Շախտյոր-2-ի» հետ՝ փետրվարի 10-ին եւ 11-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: