Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն հաստատել է Իրաքից զորքերի տեղափոխումն Աֆղանստան


  
դիտումներ: 320

Միացյալ Նահանգներն «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը պարտության մատնելու կապակցությամբ հաստատել է Իրաքից Աֆղանստան զորքերի տեղափոխումը: РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Պեհոնը, որը նաև հստակեցրել է, որ Իրաքից զորքերի զանգվածային տեղափոխում տեղի չի ունենա: Գրում է Russian.rt.com-ը:

«Այո, դա այդպես է, բայց ես չեմ կարող խոսել քանակի և փոփոխությունների հստակությունների մասին», - գործակալությունը մեջբերում է Պեհոնի խոսքերը, որը մեկնաբանել է ավելի վաղ լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, որ ԱՄՆ-ն պատրաստվում է իր զորքերն Իրաքից Աֆղանստան տեղափոխել:

Ավելի վաղ Associated Press լրատվական գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հաղթանակի մասին Բաղդադի տարածած հայտարարությունից հետո ամերիկացի զինվորականները սկսել են հեռանալ երկրի տարածքից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: