Հայերեն   English   Русский  

Եթե իմ ելույթն այստեղ ձեզ վրա թողել է լոլոյի տպավորություն, թույլ տվեք լռել. Խոսրով Հարությունյան


  
դիտումներ: 347

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվեց «Հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի և Խոսրով Հարությունյանի նախագիծը:

Մտքերի փոխանակման ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով՝ հենց իշխանության որոշ ներկայացուցիչերն են հաճախ իրենց ասում, թե կոսմետիկ փոփոխությունները որևէ լավ բանի չեն բերում. «Ստեղ մեծ, բարձր տոներով խոսում էին, թե հեսա մենք արմատական փոփոխություններ ենք բերում, ի՞նչ եղավ: Կառավարության արագ շարժվելու, արագ արձագանքելու ունակությունները որտե՞ղ մնացին, ինչքա՞ն պիտի մենք սպասենք: Բերել եք կոսմետիկ մի փոքր բան, մարդկանց եկամուտներն ընկել են, շարժվեք արագ, արձագանքեք և մարդկանց մի շարունակեք աղքատացնել: Հստակ ցուցանիշները կան: Վերցրեք, նայեք հունվար ամսին ինչ է եղել, առևտրաշրջանառությունը ամենացածր պլանկայից ներքև ա եղել: Մենք դեմ ենք կոսմետիկ միջոցներին: Շարժվե´ք արագ»:

Իսկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն իր հերթին նշեց, որ սովետական շրջանն է իրեն հիշեցնում կառավարության քայլը՝ խնդիր են ստեղծում, հետո «հերոսաբար» հաղթահարում. «Հիմա էլ ապրանքը թանկացնում ենք ու մտածում, թե ոնց դեմն առնենք: Կառավարությունն ասում է՝ մենք թանկացումների հետ կապ չունենք: Ո՞նց կարող է հարկը բարձրացնեք ու ապրանքը չթանկանա, միգուցե այդ ֆոկուսին դուք տիրապետում եք, բայց հասարակությանը հասկանալի չի: Երբ դիզելային վառելիքի վրա ԱԱՀ ես ավելացնում, երբ 20 տոկոս դրույքաչափ ունի, նույնիսկ եթե 300 դրամ արժենար 1 լիտրը, դու 60 դրամով թանկացնում ես ապրանքը: Որևէ թանկացում արտաքին ազդակի արդյունքում չի եղել, բոլորը թանկացել են, որովհետև հարկերն եք ավելացրել: Բոլոր թանկացումները Կառավարության աշխատանքի արդյունքում են եղել: Պետք է բաց հայտարարել ու ազնիվ լինել, ասել՝ թանկացրել ենք, որովհետև բյուջեն լցնելու խնդիր ունենք. կարճ ու կոնկրետ: Պետք չի հեքիաթ պատմել, լոլո պատմել, ասել՝ Աֆղանստանում ինչը թանկացավ: Սա քաղաքական վերլուծություն և բացատրություն չի»:

Հիմնական զեկուցող Խոսրով Հարությունյանն արձագանքեց՝ նշելով, որ կողմնակից է տնտեսագիտական լուրջ խոր լեզվով բանավեճերի:

«Եթե իմ ելույթն այստեղ ձեզ վրա թողել է լոլոյի տպավորություն, թույլ տվեք էստեղ լռել»,- նշեց նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: