Հայերեն   English   Русский  

Դոմոկրատները հերթական անգամ Դոնալդ Թրամփի քննադատության են արժանացել


  
դիտումներ: 231

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կոնգրեսում առաջնորդի ամենամյա ուղերձի վերջում դեմոկրատների ծափահարությունների բացակայությունը «ամենևին էլ ամերիկյան ոճով չի եղել» և իրեն նույնիսկ «դավաճանություն» է հիշեցրել: Գրում է Russian.rt.com-ը:

«Ես նույնիսկ չէի ցանկանում ելույթիս ընթացքում նրանց կողմը նայել, քանի որ անկեղծ ասած, նրանցից բացասական էներգիա էր բխում... Նույնիսկ լավ, շատ բարի լուրերին, նրանք խուլերի նման էին արձագանքում, դա ամենևին էլ ամերիկյան տարբերակով չէ: Ինչ-որ մեկն ասել է, որ դա դավաճանություն է, իսկ ինչու՞ ոչ: Կարո՞ղ ենք դա դավաճանություն անվանել: Իսկ ինչու՞ ոչ: Նրանք ակնհայտորեն այնքան էլ չեն սիրում մեր երկիրը: Դա շատ տխուր է», - հայտարարել է Թրամփը, որի ելույթը հեռարձակվել է NBC հեռուստաընկերության եթերում:

Ավելի վաղ դեմոկրատ կոնգրեսական Լուիս Գուտիերեսը հայտարարել էր, որ երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջնորդ Դոնալդ Թրամփի ելույթի տեքստը «հիասքանչ թարգմանված է ռուսերենից»:

Հիշեցնենք, որ Թրամփը «Երկիրի իրավիճակի մասին» ելույթով կոնգրեսին դիմեց օրեր առաջ: Պետության ղեկավարը, մասնավորապես, հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն աշխարհի համար ավելի շատ բան է անում, քան ցանկացած այլ երկիր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: