Հայերեն   English   Русский  

Փհենչհանում պաշտոնապես բարձրացվեց Հայաստանի պետական դրոշը


  
դիտումներ: 228

Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը երեկ ժամանել է 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք եւ հանգրվանել օլիմպիական ավանում:

ՀԱՕԿ լրատվության բաժինը հայտնում է, որ այսօր Փհենչհանում հանդիսավոր պայմաններում բարձրացվել է Հայաստանի պետական դրոշը:

Օլիմպիական ավանի քաղաքապետը դիմավորել եւ ողջունել է Հայաստանի պատվիրակությանը: Հայաստանի պատվիրակության ղեկավար եւ հանձնակատար Գագիկ Բոլշիկյանն ու քաղաքապետը հուշանվերներ են փոխանակել, որից հետո կատարվել է դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: