Հայերեն   English   Русский  

Մելանիա Թրամփի նոր կերպարը համացանցում բուռն քննարկումների պատճառ է դարձել. Լուսանկարներ


  
դիտումներ: 3572

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանիա Թրամփը Փալմ Բիչում գտնվող Մառ ա Լագո (Ֆլորիդա նահանգ) հանգստավայրից Ցինցինատի քաղաք են ուղևորվել:

Ամուսինները միասին օդանավակայան են ժամանել, սակայն այնուհետև այլ ուղղություններով շարունակել ճանապարհը: Գրում է Elle.ru-ն:

Նախագահ Դոնալդ Թրամփը բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման է ուղևորվել, իսկ Մելանիա Թրամփը մանկական բժշկական կենտրոն է այցելել:

Մանկական բժշկական կենտրոն ԱՄՆ-ի 47-ամյա առաջին տիկինը բավական վառ կերպարով էր ուղևորվել: Մելանիա Թրամփը վառ դեղին գույնի վերարկու և սվիտեր էր ընտրել, որը շագանակագույն կիսաշրջազգեստով էր համադրել: Բացի այդ Մելանիա Թրամփի գեղեցկության կերպարը ևս անթերի էր, քանի որ ԱՄՆ-ի առաջին տիկինը նախապատվություն էր տվել բնական մազերին և զուսպ դիմահարդարմանը:

Իսկ ԱՄՆ-ի առաջին տիկնոջ նոր կերպարը բացառություն չի կազմել և կրկին համացանցի օգտատերերի և նորաձևության քննադատների բարձր գնահատականներին է արժանացել:

Кожаная юбка и желтое пальто: новый яркий образ Мелании Трамп

Дональд и Мелания Трамп

Дональд и Мелания Трамп

Дональд и Мелания Трамп

Дональд и Мелания Трамп

Дональд и Мелания Трамп





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: