Հայերեն   English   Русский  

Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նախագիծն՝ «առանց կոնսենսուսի»


  
դիտումներ: 2505

Ազգային ժողովը 72 կողմ, 12 դեմ, 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նախագիծը։

Մինչ քվեարկությունը վարման կարգով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նշեց, որ քննարկման ժամանակ խմբակցությունում եղել են տարբեր կարծիքներ և դիրքորոշումներ, բայց, քանի որ, ընդհանուր առմամբ, օրենքի փոփոխությունները դրական են համարում և խմբակցությունը կքվեարկի ազատ:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն իր հերթին նշեց, որ իրենց խմբակցությունը դեմ կքվեարկի, քանի որ դրանով ապահոված չէ դատավորների ներքին անկախությունը, նա իր ֆունկցիայի համար չի կարող պատասխանատվության ենթարկվել և դատական ակտը օրինականության տեսակետից կարող է ստուգման առարկա դառնալ բացառությամբ վերաքննման կարգով:

«Ըստ նախագծեի՝ բոլոր ատյանների դատավորներին պատասխանատվության պետք է ենթարկել ՄԻԵԴ-ում ՀՀ-ի նկատմամբ խախտում հայտնաբերելու վճիռների համար: Առաջին ատյանից մինչև Վճռաբեկ բոլոր դատավորները բոլորը պետք է պատասխանատվության ենթարկեն, բայց այդ դեպքում պետք է պատասխանատվության ենթարկվի նաև Արդարադատության նախարարը, քանի որ կազմակերպել է ՄԻԵԴ-ում այդ ակտերի պաշտպանությունը նաև ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը, քանի որ պաշտպանել է այդ ակտերը: Հերքում եմ այն փաստարկները, որ բերվել են: նաև միջազգային փաստաթղթերում հաստատված է, որ կողմերից որևէ մեկը օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չի կարող դարձնել օրինականության տեսանկյունից ստուգման առարկա »,-նշեց պատգամավորը:

Վարման կարգով ելույթ ունենալից «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ նախագիծը բերել են ընթացակարգերի խախտումներով, որի համար դիմել է ԱԺ նախագահին:

«Ըստ էության, Դատական օրենսգրքում կան լավ, դրական կողմեր, բայց տասից ավելի առաջարկ եմ ներկայացրել, որոնք բոլորը մերժվել են, այսինքն՝ Սահմանադրական օրենքներն ընդունվում են առանց կոնսենսուսի, առանց ընդդիմության հետ քննարկումներև սրանք ապագայում լուրջ խնդիր են առաջացնելու»,-ասաց նա:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանձնարարեց՝ եթե կայքում անճշտություններ կան, անմիջապես շտկել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: