Հայերեն   English   Русский  

Թայվանում 6,4 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. կան բազմաթիվ տուժածներ և ավերածություններ


  
դիտումներ: 451

Թայվանում 6,4 մագնիտուտ ուժգնությամբ գրանցված երկարաշարժի հետևանքով 2 մարդ է զոհվել, 225-ը տարբեր վնասվածքներ ստացել, իսկ գրեթե 150 քաղաքացի անհայտ կորած է համարվում: Գրում է Ru.tsn.ua-ն:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը կարող է աճել:

Երկրաշարժը գրանցվել է Խուալյան գավառից 22կմ դեպի հյուսիս-արեւելք, իսկ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է ընդամենը 1կմ խորության վրա:

Երկու քաղաքացիներ մնացել են երկրաշարժի հետևանքով փլուզված Մարշալ հյուրանոցի փլատակների տակ:

Գրանցված ուժգին երկրաշարժի հետևանքով 4 այլ շենքեր ևս փլուզվել են, որոնց թվում 2 հյուրանոց և ռազմական հոսպիտալ: Բացի այդ քաղաքում ավերվել են կամ այլևս օգտագործման համար պիտանի չեն երկու կամուրջներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: