Հայերեն   English   Русский  

Թրամփը ներգաղթի մասին ամերիկյան օրենքներն աշխարհում ամենահիմարն է անվանել


  
դիտումներ: 300

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ներգաղթի մասին ամերիկյան օրենքներն ամբողջ աշխարհում ամենահիմարն է համարում: Գրում է Russian.rt.com-ը:

«Աշխարհի ոչ մի այլ երկրում չկան այնպիսի հիմար օրենքներ, ինչպես մեզ մոտ, երբ խոսքը վերաբերում է ներգաղթին: Դրանք պետք է փոխել, դա քաղաքականության, հանրապետականների կամ դեմոկրատների հարց չէ, սա ընդհանուր իմաստով խելացի միտք է: Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել», - NBC հեռուստաընկերությունը մեջբերում է Թրամփի խոսքերը:

Ավելի վաղ Թրամփը պատմել էր, թե ինչպիսին պետք է լինեն Միացյալ Նահանգներ ժամանող քաղաքացիները:

Բացի այդ ԱՄՆ-ի առաջնորդը հայտարարել էր, որ անհրաժեշտ է չեղյալ հայտարարել Green Card-ի վիճակախաղը, որի արդյունքում Միացյալ Նահանգներ իր կարծիքով ժամանում են «վատթարագույն» պետությունների ներկայացուցիչները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: