Հայերեն   English   Русский  

«Արսենալ» եմ տեղափոխվել Մխիթարյանի պատճառով. Օբամեյանգ


  
դիտումներ: 904

Գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի՝«Արսենալ» տեղափոխության հարցում մեծ դեր է ունեցել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Այս մասին հայտնում է Soccer.ru-ն:

«Հենրիխն ինձ զանգահարել է մի քանի անգամ ու հարցրել, թե արդյոք տեղափոխվելու եմ «Արսենալ»: Ես պատասխանեցի, որ ամեն ինչ կախված է նրանից, և եթե նա ընտրի «Արսենալն», ապա ես նույնպես նման որոշում կկայացնեմ: Նա ասաց, որ գործարքը կայացած է: Դա չափազանց կարևոր պահ էր իմ տեղափոխության հարցում: Սա ընտանիքի վերամիավորման պես մի բան է: Ուրախ եմ, որ մենք կրկին միասին ենք», - պատմել է Օբամեյանգը:

Հիշեցնենք, որ ժամանակին Օբամեյանգը և Մխիթարյանը միասին են խաղացել Դորտմունդի «Բորուսիայի» կազմում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: