Հայերեն   English   Русский  

ՄԱԿ-ում հայտարարել են ամբողջ աշխարհում ԻՊ-ի պահպանվող սպառնալիքի մասին


  
դիտումներ: 462

ՄԱԿ-ում հայտարարել են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը շարունակում է «ամբողջ աշխարհում իրենից զգալի և աճող սպառնալիք» ներկայացնել: Այդ մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով կազմակերպության փորձագետներին: Գրում է Russian.rt.com-ը:

«Ապագայում ԻՊ-ի հիմնական ուշադրությունը կկենտրոնանա փոքր և ավելի մոտիվացված մարդկանց խմբի վրա, ովքեր ցանկանում են պայքարել և հարձակումներ իրականացնել», - հայտնել են ՄԱԿ-ի փորձագետները:

Նրանք նշել են, որ զինյալներն այժմ կազմակերպված են որպես իրենց ենթակա անձանց վրա նեղ հիերարխիայով ու ավելի քիչ օպերատիվ վերահսկողությունով գլոբալ ցանց:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական ոստիկանությունն Անկարայում ձերբակալել է «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման ենթադրյալ տեղեկատվության նախարար Օմեր Յետեքին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: