Հայերեն   English   Русский  

​Թրամփը ցանկանում է «ռուսական գործով» ցուցմունք տալ. CNN


  
դիտումներ: 226

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է խոսել «ռուսական միջամտության գործով» հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետ, չնայած այն հանգամանքին, որ փաստաբանները զգուշացնում են նրան նման քայլի չդիմել: Այս մասին հաղորդում է CNN- ը` վկայակոչելով նախագահին մոտ կանգնած աղբյուրի: Գրում է Gazeta.ru-ն:

Աղբյուրի խոսքով՝ Թրամփը համոզված է, որ բավարար փորձ ունի դատախազի հետ զրույցի համար, քանի որ գործարար լինելով՝ արդեն ներգրավված եղել է իրավական հետաքննություններում:

«Նա կարծում է, որ դա իրեն կհաջողվի: Նա չի հասկանում, թե որքան բարձր են դրույքները», - ասել է աղբյուրը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թրամփը ցանկացել է աշխատանքից հեռացնել հատուկ դատախազ Մյուլերին, սակայն փաստաբանը խանգարել է նրան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: