Հայերեն   English   Русский  

Պրոբացիայի պետական ծառայության շահառուները մասնակցել են Արցախյան շարժմանը նվիրված ֆիլմի դիտմանը


  
դիտումներ: 941

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Պրոբացիայի պետական ծառայության շահառուներին այսօր ներկայացվել է ռեժիսոր, սցենարիստ Աննա Թովմասյանի հեղինակած՝ Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված պատմական ֆիլմերի շարքը:

Ֆիլմերից յուրաքանչյուրը նկարագրում է ազատամարտի տարիները, հերոսների անցած ճանապարհը:

Ֆիլմի դիտմանը մասնակցել են նաև ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանը, «Հատուկ գնդի» ազատամարտիկ Գոռ Թամամյանը, ծառայության այլ աշխատակիցներ:

Ծառայության պետ Արսեն Նավասարդյանը նախքան ֆիլմի դիտումը ողջունել է պրոբացիայի շահառուներին, կարևորել նման ֆիլմերի ցուցադրության շարունակականությունը և ընդգծել, որ Արցախյան ազատամարտի հերոսների՝ հայրենիքի հանդեպ սերն ու նվիրվածությունը, անկոտրում կամքն ու արիությունը հաղթանակած երկրի քաղաքացու համար պետք է լինեն օրինակելի:

Ռեժիսոր Աննա Թովմասյանը նշել է, որ մեծ ուրախությամբ է համաձայնել իր հեղինակած ֆիլմերի շարքը ներկայացնել Ծառայության շահառուներին, քանի որ դրանք վերաբերում են հայ ժողովրդի պատմությանն ու Արցախյան ազատամարտի հերոսների կյանքին, որոնց մասին տեղեկացված պետք է լինեն բոլորը:

Ֆիլմի դիտմանը մասնակցել են Պրոբացիայի պետական ծառայության շուրջ երկու տասնյակ շահառուներ:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: