Հայերեն   English   Русский  

Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքը վտանգված է


  
դիտումներ: 2138

Վինձորյան պալատում կարապների սատկելը կարող է փոխել զույգի հարսանեկան պլանները

Լոնդոնում գտնվող Վինձորյան պալատի այգում պահվող ավելի քան 20 կարապ սատկել է անհայտ վիրուսից, իսկ 20 այլ թռչուններ ծանր հիվանդ են: Գրում է Elle.ru-ն:

Փորձագետները կասկածում են, որ միջադեպի պատճառ կարող է լինել թռչնագրիպը: Թեև ուսումնասիրությունները դեռևս չեն ավարտվել, բայց արքայական ընտանիքի ներկայացուցիչ Դևիդ Բերբերը, որը պատասխանատու է կարապների հաշվեգրման համար (այս ավանդույթն ավելի քան 800 տարվա պատմություն ունի), խոստովանել է , որ դա շատ լուրջ խնդիր է. «Մեր բախտը չի բերել»:

Բարդությունը նաև նրանում է, որ հենց այգու մոտակայքում է պլանավորված արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանեկան արարողության անցկացումը: Եվ չնայած այն հանգամանքին, որ մինչև մայիսի 19-ը դեռևս բավարար ժամանակ կա, «թռչնագրիպի» ախտորոշման հաստատումը հեշտությամբ կկանոնավորի հարսանեկան ծրագրերը: Վիրուսով վարակվել կարող են ոչ միայն թռչունները, այլ նաև մարդիկ, ինչը նշանակում է, որ այգու տարածքում գտնվելը վտանգավոր կարող է լինել:

Հիշեցնենք, որ Եղիզաբեթ 2-րդի կրտսեր թոռան և նրա հարսնացուի՝ դերասանուհի Մեգան Մարքլի հարսանիքը տեղի կունենա Վինձորի ամրոցի Սուրբ Գեորգիի եկեղեցում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: