Հայերեն   English   Русский  

Քայլի Ջեների լուսանկարը ռեկորդ է սահմանել ինստագրամում. Լուսանկար


  
դիտումներ: 1834

Դեռևս երեկ ինստագրամ սոցիալական ցանցում ամենահայտնի լուսանկար համարվում էր Բիյոնսեի լուսանկարը, որի միջոցով երգչուհին հայտնել էր իր երկրորդ հղիության մասին:

Բիյոնսեի հրապարակած լուսնակարը 11,2 միլիոն հավանության է արժանացել: Սակայն նախօրեին հայտնի հեռուստաաստղ Քայլի Ջեներին հաջողվել է գերազանցել այդ ռեկորդը: Գրում է Elle.ru-ն:

Ընդամենը մեկ օրում Քայլի Ջեների դստեր՝ Սթորմի Վեբսթերի լուսանկարը 14 միլիոն հավանության է արժանացել և այդ թիվը շարունակում է աճել:

Հրապարակված լուսանկարում երեխան բռնել է մոր մատը:

Հիշեցնենք, որ 20-ամյա Քայլի Ջեները առաջին անգամ մայրիկ է դարձել փետրվարի 1-ին: Նրա երեխայի հայրը 25-ամյա ռեփեր Տրևիս Սքոտն է: Հղիության ամբողջ ընթացքում Քայլին խուսափել է հանրությանը երևալուց և որևէ կերպ լրատվամիջոցների համար չի մեկնաբանել այդ տեղեկությունը:

Այնուհետև դստեր լույս աշխարհ գալուց օրեր անց Քայլին ինստագրամում ներողություն էր խնդրել հետևորդներից լռության համար և հայտնել, որ ուղղակի ցանկություն է հայտնել այդ ամբողջ ընթացքում հեռու լինել սթրեսից և միայն առողջ միջավայրում մտածել իր ապագա երեխայի մասին: Ավելի ուշ Քայլին հրապարակել էր դստեր լուսանկարը, որին կից հայտնել էր, որ դստերը Սթորմի է անվանել:

Дочь Кайли Дженнер

Кайли Дженнер





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: