Հայերեն   English   Русский  

Սպիտակ տունը՝ ԿԺԴՀ-ի խնդրի լուծման առաջնահերթության մասին


  
դիտումներ: 261

Սպիտակ տանը հայտարարել են, որ ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի հարցի կարգավորման համար «նախընտրում են դիվանագիտությունը»: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ռաջ Շահը: Գրում է Russian.rt.com-ը:

Նրա խոսքերով՝ «ԱՄՆ-ի ռազմավարությունը Հյուսիսային Կորեայի հարցում միջուկային զինաթափումն է»:

«Սա ռեժիմի և նրա միջուկային ծրագրի նկատմամբ քաղաքական ճնշման խստացում է: Այս միջոցներն այս բոլոր տարիների ընթացքում հաջողություն են գրանցել», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Շահի խոսքերը:

Նա ընդգծել է, որ տասնյակ երկրներ խզել են կապերը ԿԺԴՀ-ի հետ: Շահը հավելել է, որ ԱՄՆ-ն շարունակում է «առավելագույն ճնշում գործադրել ռեժիմի վրա»:

Սպիտակ տան մամուլի խոսնակի տեղակալը նշել է, որ իրենք խնդրի կարգավորման համար բոլոր հնարավորություններն էլ չեն բացառում, բայց նախընտրում են դիվանագիտությունը:

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը հավաստիացրել էր, որ Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակը ընթանում է խիստ «դիվանագիտական հունով»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: