Հայերեն   English   Русский  

Սոբչակը մեկնաբանել է Թրամփի հետ նախաճաշը


  
դիտումներ: 495

BBC հեռուստաընկերության փոխանցմամբ՝ հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը ներկա է գտնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ աղոթքի նախաճաշին: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ Սոբչակն այնտեղ մնացել է ավելի քան կես ժամ և միջոցառման շրջանակներում ասել է, որ «նախաճաշի» ձևաչափը չի հավանել և կարծում է, որ դա «բացարձակապես անօգուտ և անիմաստ միջոցառում էր»:

«Այն անհետաքրքիր էր, դրանք անիմաստ խոսքեր են: Այդ բոլոր ելույթները որևէ իմաստ չէին պարունակում: Նստած էին մարդիկ, որոնք նույնիսկ չէին կարողանում շփվել միմյանց հետ: Այնտեղ շատ էին պետական գործիչները: Թվում էր, թե դա լավ հարթակ է հաղորդակցության համար: Սակայն այն պատճառով, որ անդադար և անիմաստ պաշտոնական ելույթների հոսք էր, ոչ ոք չէր կարող խոսել», - ասել է Սոբչակը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ազգային աղոթքի նախաճաշի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեջբերել է Հիսուսին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: