Հայերեն   English   Русский  

Ինչու՞ Մելանիա Թրամփը չի ամուսնալուծվում՝ չնայած ընտանիքում առկա խնդիրներին


  
դիտումներ: 743

Լրատվամիջոցները բացահայտել են պատճառը, թե ինչու ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանիա Թրամփը դեռևս չի բաժանվել ամուսնուց

Ամբողջ հունվար ամսվա ընթացքում արևմտյան ԶԼՄ-ները տեղեկացնում էին Դոնալդ և Մելանիա Թրամփների ամուսնական կյանքում առաջացած ճգնաժամի մասին: Իսկ ամուսինների տարաձայնությունների պատճառ մշտապես անվանում էին պոռնոաստղ Սթորմի Դենիելսի հարցազրույցը, որը հայտնել էր, որ հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ 2006-2010թթ, երբ նա արդեն ամուսնացած է եղել Մելանիայի հետ: Գրում է Elle.ru-ն:

Գրեթե մեկ ամիս շարունակ Մելանիան չհայտնվեց հանրությանը, իսկ այնուհետև մի քանի անգամ խախտեց արարողակարգը, երբ հրաժարվել էր լուսանկարվել ամուսնու հետ և Կոնգրես երկրի առաջնորդի ելույթին ամուսնուց առանձին էր ներկայացել:

Թեև օրեր առաջ ԱՄՆ-ի նախագահն ու առաջին տիկինը միասին ներկայացել էին հանրությանը, սակայն արևմտյան մամուլին շարունակում է տանջել այն հարցը, թե ինչու Մելանիա Թրամփը չի ամուսնալուծվում:

Իսկ օրեր առաջ աղբյուրները Hollywood Life ամսագրին բացահայտել են պատճառը, որի համար Մելանիան դեռևս չի բաժանվել ամուսնուց:

Ինչպես հայտնել են ԱՄՆ-ի առաջին տիկնոջը մոտ կանգնած աղբյուրները, Մելանիան փորձում է պահպանել ընտանիքը հանուն իրենց որդու՝ Բերոնի:

«Նա նման քայլի չի դիմի, քանի դեռ Դոնալդը նախագահ է մնում : Դա անհավանական սկանդալ կլինի, որը բացասաբար կազդի Բերոնի վրա», - հավաստիացրել են ամսագրի աղբյուրները:

Հիշեցնենք, որ Մելանիա և Դոնալդ Թրամփներն ամուսնացել են 2005թ.-ին: Վերջերս ամուսինները տոնել էին իրենց ամուսնության 13-ամյակը և չնայած ավանդույթին՝ սոցիալական ցանցերում չէին շնորհավորել միմյանց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: