Հայերեն   English   Русский  

​Քիմ Քարդաշյանը հրապարակել է մերկ լուսանկար, որի հեղինակը 4-ամյա երեխան է


  
դիտումներ: 458

Քիմ Քարդաշյան Ուեսթը հայտնի է սոցիալական ցանցերում իր անկեղծ լուսանկարներով, բայց, պարզում է, Քիմն ընտանիքի միակ լուսանկարիչը չէ:

Ինստագրամ սոցիալական ցանցում Քիմ Քարդաշյանի վերջին լուսանկարի հեղինակն իր 4-ամյա դուստրն է՝ Նորթ Ուեսթը: Լուսանկարում Քիմը կանգնած է հայելու առջև՝ սև, նեղ լեգինսով և թափանցիկ, արձակված կրծկալով:

Քիմը լուսանկարը տարածել է իր 107 միլիոն հետևորդների շրջանում: Օգտատերերի մի մասը հիացմունքով է արտահայտվել Նորթի լուսանկարչական տաղանդի մասին, բայց գերակշիռ մասը քննադատել է մոր վարքը և անվանել անպատշաճ:

«Քիմ, ես քեզ սիրում էի, բայց սա արդեն պատշաճ չէ, Աստված գիտի, թե էլ ինչ լուսանկարներ ես արել երեխայի հետ, որոնք չես հրապարակել»,-գրել է Քիմը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: