Հայերեն   English   Русский  

​«Կուխե». արագ պատրաստվող թխվածք


  
դիտումներ: 2929

Բաղադրությունը բիսկվիտի համար

4 ձու

1,5 բաժակ շաքարավազ

1 բ. կաթ

2/3 բաժակի չափ կարագ

3 ճ.գդալ կակաո

10 գ փխրեցուցիչ

3 բաժակ ալյուր

վանիլին

Կրեմի համար

1 բ.խտացրած կաթ

180 գ կարագ

100 գ կաթնային շոկոլադ

Պատրաստումը

Ձուն վանիլինի ու շաքարավազի հետ փրփրացնել: Այդ խառնուրդի մեջ լցնել կաթն ու ձեթը: Մաղած ալյուրը կակաոյի, փխրեցուցիչի հետ խառնել ու լցնել ստացված խառնուրդի մեջ փոքր չափաբաժիններով: Ստացված խմորը լցնել կարագապատ կաղապարի մեջ, դնել 180 աստիճան տաքացված փուռը և թխել 45 րոպե:

Կրեմի համար պետք է խտացրած կաթը հարել փափկացրած կարագի հետ, ավելացնել հալեցրած շոկոլադն ու լավ խառնել:

Երբ բիսկվիտը հովանա՝ 3 մասի բաժանել ու կրեմը հավասարաչափ տարածել յուրաքանչյուր շերտի վրա: Պատրաստի թխվածքը դնել սառնարանը, ապա ցանկության դեպքում ձևավորել:

Անուշ լինի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: