Հայերեն   English   Русский  

«Բա մեզի տենց բախտ ըլնի, Սերժ Սարգսյանը կգա վարչապետ, կպրծնենք». Սեյրան Սարոյան


  
դիտումներ: 5119

«Ալիևը ղալլաթ կանի »:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե իր երկրի ռազմավարական նպատակներից է «Երևանի և Զանգեզուրի վերադարձը»։

«Էս փուլում չի, որ հայտարարում ա, միշտ էլ ասել ա», - ասաց Սարոյանը։

Անդրադառնալով կառավարման համակարգի փոփոխության ու Անվտանգության խորհրդի կազմին՝ Սեյրան Սարոյանն ասաց. «Ամեն ինչ նորմալ ա, ստից «մուտիլովկա» են անում։ Էն վախտ գերագույն գլխավոր հրամանատարը երկրի նախագահն էր, հիմա վարչապետն ա էս թազա Սահմանադրությամբ: Հիմա Ազգային ժողովի նախագահն ու նախագահը գնան, նստեն, ենթարկվեն վարչապետի՞ն: Տենց կլինի՞: Շատ էլ սրանք խոսում են՝ առանց մտածել։ Վերջը պետք է ժողովրդին ճիշտն ասել, վարչապետն ա պատասխանատու, վերցնում ա իրա վրա անվտանգությունը: Հիմք Ազգային ժողովի նախագահը նստի, վարչապետն իրան կարգադրություն անի՞: Կլինի՞ տենց»։

Այն պնդմանը , թե այս քայլն արվում է, որպեսզի Սերժ Սարգսյանը վարչապետ լինի, Սարոյանն ասաց. «Վա՞տ կլինի բա: Բա մեզի տենց բախտ ըլնի, Սերժ Սարգսյանը կգա վարչապետ, կպրծնենք: Վա՞տ ա ղեկավարում երկիրը, դարձել եք ջարդված պլաստինկա, նույն հարցերը անընդհատ տալիս եք»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: