Հայերեն   English   Русский  

Վրաստանի խորհրդարանի նախագահը՝ արտահանձնման դեպքում Սահակաշվիլու ապագայի մասին


  
դիտումներ: 617

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբահիձեն հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ և Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին արտահանձնման դեպքում կալանք է սպասվում: Գրում է Russian.rt.com-ը:

«Ինչ վերաբերում է Միխայիլ Սահակաշվիլու արտահանձնմանը, ապա Վրաստանում նրան կալանք է սպասվում: Մեզ մոտ նա թույլ քաղաքական աջակցություն ունի ... Մեր երկրում նրա դեմ դատական գործ է հարուցվել, կա դատական որոշում, որը նախատեսում է Վրաստանի տարածքում հայտնվելու դեպքում Սահակաշվիլու ձերբակալությունը», - Интерфакс-Украина լրատվական գործակալությունը մեջբերում է Թրամփի խոսքերը:

Ավելի վաղ Սահակաշվիլին կոչ էր արել իրեն հանգիստ թողնել և չխանգարել Ուկրաինայում քաղաքականությամբ զբաղվելուն:

Փետրվարի 5-ին Կիևի Վերաքննիչ դատարանը մերժել էր Միխայիլ Սահակաշվիլիին ապաստան տրամադրելու մասին Ուկրաինայի միգրացիոն ծառայության մերժման բողոքարկումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: