Հայերեն   English   Русский  

Հարավային Կորեայի նախագահը հանդիպել է Կիմ Չեն Ընի քրոջը


  
դիտումներ: 619

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժէ Ինն առաջին անգամ հանդիպել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի քրոջ հետ: Այս մասին հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ Հարավային Կորեայի Փխենչխան քաղաքում Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողության ընթացքում նրանք սեղմել են միմյանց ձեռքերը: Գրում է Russian.rt.com-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հարավային Կորեայի նախագահը հանդիպել է նաև ԿԺԴՀ-ի պաշտոնական ղեկավար Կիմ Յոն Նամի հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փետրվարի 9-ին Հյուսիսային Կորեայի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված է նաև հյուսիսկորեացի առանջնորդ Կիմ Չեն Ընի քույր Կիմ Յո Չժոնը, Հարավային Կորեա է ժամանել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: