Հայերեն   English   Русский  

«Մենք ասացինք, որ մեր պատկերացրած նախագահի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է». Նիկոլ Փաշինյան


  
դիտումներ: 57

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ հանդիպման հենց սկզբում մենք հստակ արձանագրեցինք և ասացինք, որ մենք նախագահի մեր թեկնածուն ունի:

Այսօր Ազգային ժողովւմ լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

«Նա ճիշտ է, այս պահին դե յուրե թեկնածու չէ, բայց պարոն Սարգսյանն ասաց, որ ինքն էլ դե յուրե թեկնածու չէ, պետք է մտածի։ Մենք ասացինք, որ մեր խմբակցության պատկերացրած նախագահի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է»։

Ն. Փաշինյանը նշեց, որ դրան հետևել է ընդհանուր քննարկում տեղի ունեցավ։ Խմբակցության անդամները մի շարք հարցեր են բարձրացրել:

« Նախ, բնականաբար, իր տեսլականի շուրջ է եղել խոսակցությունը։ Բացի այս՝ մենք իր տեսակետն ենք հարցրել, թե ինչպես է վերաբերում Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ վարչապետի պաշտոնին չի հավակնելու, բայց գործընթացները գնում են այդպես։ Ընդգծել ենք, որ դա ներքաղաքական իրավիճակը սրելու շատ լուրջ պոտենցիալ ունեցող հարց է։ Նշել ենք, որ նախագահն այդ իրավիճակում լուրջ խաչմերուկում կարող է հայտնվել»:

«Հետաքրքրվել ենք նրա տեսակետով, թե ինչպես է վերաբերվում այն բանին, որ նախագահական նստավայրն, ըստ էության, պատրաստվում են խլել նախագահից։ Հարցրել ենք, թե ինչպես է վերաբերվում ներման համակարգի փոփոխությանը։ Սահմանադրությամբ ներման իրավունքը հստակ նախագահին է վերապահվում, բայց հիմա դա դե ֆակտո դառնում է վարչապետի գործառույթ։ Ընտրակաշառքների շուրջ խնդիրներով ենք հետաքրքրվել՝ իր տեղեկացվածության մակարդակի, իր գնահատականների վերաբերյալ»,- ասաց Փաշինյանը։

Ելքի խմբակցության անդամները փորձել են ճշտել նաև Արմեն Սարգսյանի դիրքորոշումը Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ, բարձրացրել են նաև քաղբանտարկյալների և իր՝ Արմեն Սարգսյանի քաղաքացիությանը վերաբերող հարցեր։

«Ես կոռեկտ չեմ համարում իր պատասխանները հրապարակել, որովհետև կարծում եմ, որ այս հարցերի շուրջ հրապարակային քննարկում կլինի։ Մեր հանդիպման նպատակը չի եղել գոհ կամ դժգոհ լինելը։ Մենք նրա պատասխաններն ընդունել ենք ի գիտություն»,- նշեց «Ելք»-ի ներկայացուցիչը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: