Հայերեն   English   Русский  

Պուտինը՝ պատժամիջոցների քաղաքականության մասին


  
դիտումներ: 784

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուսով է, որ պատժամիջոցների քաղաքականությունը շուտով կձանձրացնի հենց դրա նախաձեռնողներին: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին Պուտինը հայտարարել է Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ:

«Կարծում եմ, որ այդ պատժամիջոցները շուտով կձանձրացնեն նրանց, ովքեր դա անում են: Այդուհանդերձ, ես հուսով եմ, որ մենք նորմալ հարաբերությունների ուղի կգտնենք», - ասել է Պուտինը:

Պուտինը նաև կարծիք է հայտնել, որ միջազգային գործարար հարաբերություններում արհեստական սահմանափակումների քաղաքականությունը փակուղային ճանապարհ է, որը հանգեցնում է բաց թողնված շահույթի և անմիջական կորուստների:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: