Հայերեն   English   Русский  

Մարտին Շուլցը հրաժարվել է գլխավորել Գերմանիայի ԱԳՆ-ն


  
դիտումներ: 803

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) նախագահ Մարտին Շուլցը որոշել է հրաժարվել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնելու մտադրությունից: Այդ մասին հայտնում է Die Welt պարբերականը՝ հղում անելով քաղաքական գործչի հայտարարությանը: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է պարբերականը, նման որոշում Մարտին Շուլցը կայացրել է կուսակցական գործընկերների քննադատությանն արժանանալուց հետո: Մասնավորապես նրանք մեղադրում են Շուլցին, որ նախ խորհրդարանական ընտրություններում պարտությունից հետո Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից ընդդիմություն հեռանալու մասին հայտարարեց, սակայն հետո սկսեց կանցլեր Անգելա Մերկելի դաշինքի հետ կառավարության ձևավորման շուրջ բանակցել:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մարտին Շուլցը Գերմանիայի նոր կառավարության կազմում կզբաղեցնի ԱԳ նախարարի պաշտոնը:

Փետրվարի 7-ին հայտնի դարձավ, որ Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեադեմոկրատական և Քրիստոնեասոցիալական միությունների բլոկը և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ավարտել են կոալիցիոն կառավարության ձևավորման շուրջ բանակցությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: