Հայերեն   English   Русский  

Ալի​սիա Վիկանդերը պատմել է Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի հետ հանդիպման մասին


  
դիտումներ: 626

Դերասանուհին բացահայտել է շվեդական թագավորական ընտանիքի հետ փակ ճաշի մանրամասները

Ինչպես հայտնի է, անցյալ շաբաթ արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը պաշտոնական այցով մեկնել էին Շվեդիա: Շվեդիայի արքայական ընտանիքը Քեմբրիջի դքսի և դքսուհու պատվին պաշտոնական ընդունելություն էր կազմակերպել, որին հրավիրված էր նաև շվեդ օսկարակիր դերասանուհի Ալիսիա Վիկանդերը: Վերջերս նորվեգական հաղորդաշարերից մեկի եթերում Վիկանդերը պատմել է, թե ինչպես է անցել իր ծանոթությունը բրիտանական արքայական զույգի հետ:

Ճաշի ժամանակ Ալիսիան նստած է եղել արքայազն Ուիլյամի և Շվեդիայի վարչապետ Ստեֆանո Լևենի մեջտեղում: Դերասանուհին պատմել է, որ սկզբում մեծ հուզմունքի պատճառով որոշ ժամանակ անգամ վախեցել է սննդին դիպչել:

«Ես նստած էի այնտեղ և շուրջս նայելով ուսումնասիրում էի միջավայրը: Հասկանում էի, որ պետք է սպասել այն պահին, մինչև որ բոլորը կսկսեն ուտել, սակայն սարսափելի սոված էի: Էթիկետի կանոնների համաձայն ես կարող էի սկսել ուտել, եթե ավելի քան տաս մարդ արդեն սկսվել էր սնվել: Բայց ոչ ոք չէր հիշում սննդի մասին, բոլորը պարզապես խոսում էին, ուստի ես ստիպված էի սպասել: Ես այնքան էի վախենում, որ կարող եմ որևէ սխալ գործել, ինչի պատճառով չէի կարողանում նույնիսկ ջուր խմել», - անկեղծացել է Վիկանդերը:

Արքայազն Ուիլյամի հետ Վիկանդերը հիմնականում խոսել է ֆիլմերի և հեռուստասերիալների մասին: «Ես դիտում եմ «Թագ» հեռուստասերիալը, ուստի դա առաջին բանն էր, ինչի մասին որոշեցի խոսել արքայազնի հետ: Սակայն պարզվեց, որ նա «Գահերի խաղ» հեռուստասերիալի երկրպագու է», - պատմել է դերասանուհին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: