Հայերեն   English   Русский  

​Սելենա Գոմեսը անկեղծ հարցազրույց է տվել և պատմել դեպրեսիայի մասին


  
դիտումներ: 1149

Մոլորակի ամենահայտնի աղջիկն առաջին անգամ պատմել է, թե որքան դժվար է իր համար եղել նախորդ տարին

Նախորդ տարվա ընթացքում երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը բազմիցս համաշխարհային լրահոսի հերոսուհի է դարձել: Սկզբում հայտնի դարձավ, որ նա երիկամների փոխպատվաստման բարդ վիրահատության է ենթարկվել, այնուհետև բաժանվել The Weeknd-ից և վերսկսել հարաբերությունները Ջասթին Բիբերի հետ: Գրում է Elle.ru-ն:

Իսկ վերջին հարցազրույցի շրջանում Սելենան առաջին անգամ երկար դադարից հետո պատմել է անցած տարի իր կյանքում տեղի ունեցած բոլոր կարևոր իրադարձությունների մասին:

«Ես դեպրեսիայի մեջ էի հայտնվել, իսկ այնուհետև նյարդային պոռթկում ունեցա: Տարին սկսել եմ այն մտքով, որ պետք է պայքարեմ այդ ամենի դեմ: Ուզում եմ վստահ լինել, որ առողջ եմ: Իրականում ես ոչ մի նպատակ չեմ դնում, քանի որ չեմ ուզում հիասթափվել, եթե չկարողանամ դրանց հասնել: Բայց ես կշարունակեմ աշխատել իմ երաժշտության և նոր ձայնասկավառակների վրա: Եվ եթե նույնիսկ նոր ձայնասկավառակի ձայնագրման աշխատանքները 10 տարի տևեն, ապա հենց այդպես էլ կլինի: Այժմ ես պարզապես ուզում եմ գիտակցաբար հասնել իմ նպատակներին», - ասել է Գոմեսը:

Նա նաև խոսել է այն մասին, թե որքան դժվար է իր համար եղել երիտասարդ տարիքում կարիերա կառուցել, քանի որ Հոլիվուդում լատինամերիկացիներին կանխակալությամբ են վերաբերվում:

«Հիշում եմ, երբ ես 15 կամ 16 տարեկան էի, ինձ իր երեխաների հետ լատինաամերիկացի մի կին մոտեցավ: Նա արտասվեց, քանի որ նրա համար զարմանալի էր և նա շատ ուրախ էր տեսնել, որ ես կապուտաչյա շիկահեր չլինելով՝ կարողացա իր երազանքներն իրականացնել և հեռուստատեսությունում հայտնվել: Այժմ ես փորձում եմ առավելագույնս առանձնացնել կարիերաս և ծագումս, քանի որ չեմ ուզում, որպեսզի մարդիկ ինձ դատեն արտաքին տեսքով, երբ պատկերացում անգամ չունեն, թե ով եմ ես իրականում: Եվ ես այժմ հպարտանում եմ դրանով, ինչպես նախկինում երբեք», - պատմել է Գոմեսը:

Սելենան հավելել է նաև, որ իր ամենամեծ կուռքը Մերիլ Սթրիփն է և միաժամանակ երկրպագում է Ամալ Քլունիին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: