Հայերեն   English   Русский  

​Ջենա Տատումը բացահայտել է երջանիկ ամուսնության գաղտնիքները


  
դիտումներ: 1121

Դերասանուհին ամուսնու հետ հարաբերությունների մասին պատմել է վերջին հարցազրույցի շրջանակներում

37-ամյա Ջենա Դյուան-Տատումը հարցազրույց է տվել Health ամսագրին, որի ընթացքում պատմել է ամուսնու՝ Չենինգ Տատումի հետ փոխհարաբերությունների մասին և կիսվել երջանիկ հարաբերությունների գաղտնիքներով: Գրում է Elle.ru-ն:

Դերասանուհի և պարուհի Ջենան նշել է, որ ամուսնու հետ կատարյալ զույգ չեն, բայց երկուսն էլ աշխատում են իրենց հարաբերությունների վրա և ձգտում են ավելի լավը դառնալ:

«Միասին աճելու հնարավորությունն ուղղակի հիասքանչ է: Երբ մեկը սկսում է աճել, մյուսը հետևում է նրա օրինակին: Ամուսինները պետք է գիտակցաբար մոտենան հարաբերություններին և աշխատեն դրանց վրա: Պետք է կարողանալ տեսնել այն, ինչը մշակման կարիք ունի: Մենք երկուսով լավ գիտեինք դա և պատրաստ էինք: Մենք միշտ ունեցել ենք ընդհանուր արժեքներ, բայց մենք կատարյալ չենք: Մենք վիճում ենք, ինչպես բոլոր զույգերը, չենք կարող միշտ միանման կարծիքներ ունենալ: Լինում են օրեր, երբ մենք չենք սիրում միմյանց», - անկեղծացել է Ջենան:

Ջենան պատմել է նաև, որ ամուսնու հետ մտածում են երկրորդ երեխայի ծննդյան մասին: Հիշեցնենք, որ զույգն ամուսնացած է 2009թ.-ից: Իսկ վերջերս արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Հոլիվուդի ամնեագեղեցիկ զույգերից մեկն ամուսնալուծության շեմին է հայտնվել: Սակայն Ջենան հերքել է այդ տեղեկությունը և հայտնել, որ իրենց ընտանիքում խաղաղություն և ներդաշնակություն է տիրում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: