Հայերեն   English   Русский  

​Թուրքիայում ձերբակալել են քրդամետ կուսակցության համանախագահի


  
դիտումներ: 173

Թուրքիայի դատախազությունը «ահաբեկչության քարոզչության» մեջ մեղադրվող 17 անձնաց, այդ թվում` քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահին ձերբակալելու գրավոր փաստաթուղթ է ներկայացրել: Այս մասին հաղորդում է թուրքական պետական «Անկադոլու» լրատվական գործակալությունը:

Բոլոր ձերբակալվածները մեղադրվում է քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների (YPG) հսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջանում ռազմական գործողության անցկացման համար թուրքական իշխանություններին հրապարակավ քննադատելու համար: Պաշտոնական Անկարան սիրիական քրդերի բոլոր քաղաքական և ռազմական կառույցներին համարում է «ահաբեկչական կազմակերպություններ»: Այդ իսկ պատճառով Թուրքիայի տարածքում Սիրիայի քրդերի կազմակերպությունների աջակցությանն ուղղված յուրաքանչյուր հրապարակային ելույթ կամ կոչ տեղի իշխանությունները մեկնաբանում են որպես «ահաբեկչության քարոզչություն»:

Ըստ «Անադոլու» գործակալության` Աֆրինում ռազմական գործողության մեկնարիկից ի վեր Թուրքիայում «ահաբեկչության քարոզչության» համար ձերբակալվել է մոտ 600 մարդ:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սերփիլ Քեմալբեյի ձերբակալությունը Թուրքիայի իշխանությունների կողմից այդ խորհրդարանական կուսակցության ղեկավարության և նրա շարքային անդամների հետապնդման քաղաքականության շարունակությունն է: Փետրվարի 11-ին նախատեսված է Անկարայում անցկացնել այդ կուսակցության ամենամյա համագումարը:

Նույն այդ քրդամետ կուսակցության այլ համանախագահներ Սելահեթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը ձերբակալվել են 2016 թ-ի նոյեմբերին: Իշխանությունները Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը մեղադրել են նրանում, որ այն Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության (PKK) քաղաքական թևն է, որն էլ զբաղվաում է «ահաբեկչության քարոզչությամբ»:

Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարել է սիրիական Աֆրինում քրդերի խմբավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հունվարի 21-ին հայտարարել է Աֆրինում ցամաքային գործողության մեկնարկի մասին: Գործողության շրջանակներում Թուրքիայի հետ միասին գործում են «Սիրիական ազատ բանակ»-ի զինյալները: Դամասկոսը խստորեն դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ ընդգծելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է: Մոսկվան Աֆրինում ստեղծված իրավիճակի առնչությամբ բոլոր կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: