Հայերեն   English   Русский  

Ֆուտբոլիստի կարիերայից հետո գուցե աշխատեմ որպես իրավաբան. Հենրիխ Մխիթարյան


  
դիտումներ: 2297

Լոնդոնի «Արսենալի» ֆեյսբուքյան էջում «Միքիփեդիա» վերնագրով հոլովակ է հրապաչակվել, որտեղ Հենրիխ Մխիթարյանը պատասխանում է՝ որքանով է ճիշտ իր մասին «Վիքիփեդիայում» գրված փաստերը

Հենրիխ Մխիթարյանը շատ «ֆուտբոլային» ընտանիքից է:

Այո՛, իմ մայրը աշխատում է Ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ քույրս՝ ՈՒԵՖԱ-ում:

Հենրիխ Մխիթարյանը 14 տարեկանում փորձաշրջան է անցել Սան Պաուլուում:

Ճիշտ է, որ եղել եմ Բրազիլիայում: Ես մարզվում էի Սան Պաուլոում, երբ 13 տարեկան էի: Ես մարզվում էի Էրնանես Անդերսոնի հետ, որը խաղացել է «Ինտերում», «Յուվենթուսում» և «Լացիոյում»: Հիմա, որքան գիտեմ, նա Չինաստանում է:

Եթե Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլիստ չդառնար, սպրինտեր կդառնար:

Ո՛չ, ճիշտ չէ: Դա իմ մասին չէ:

Հենրիխ ՄխիթարյանըՀայաստանում տարվա ֆուտբոլիստ է ճանաչվել 2009թ., և հետո՝ 2011-2017թթ.: Իսկ ի՞նչ էր եղել 2010թ.:

Նրանք պարզապես փոխել էին կանոնները և պարգևատրում էին հայկական լիգայում խաղացող ֆուտբոլիստներին:

Հենրիխ Մխիթարյանը մանուկ հասակում երազել է իրավաբան դառնալ:

Այո՛, դա իմ երազանքներից մեկն էր, բայց դեռ ուշ չէ, և ֆուտբոլիստի կարիերայից հետո գուցե աշխատեմ որպես իրավաբան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: