Հայերեն   English   Русский  

Թուրքիան հայտնել է Սիրիայում ամենամեծ թվով կորուստների մասին


  
դիտումներ: 157

Սիրիական Աֆրին քաղաքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողության շրջանակներում՝ մեկ օրվա ընթացքում, սպանվել է 11 թուրք զինծառայող, ինչը գործողության մեկնարկից ի վեր Անկարայի գրանցած ամենամեծ կորուստն է:

Այս մասին հայտարարել են Թուրքիայի գլխավոր շտաբից:

Ըստ տեղեկության՝ թուրքական զինված ուժերը մեկ օրվա ընթացքում չեզոքացրել են 86 ահաբեկիչների, իսկ գործողության մեկնարկից ի վեր՝ 1266 ահաբեկչի: Ամբողջ գործողության ընթացքում Թուրքիան ունեցել է 30 զինծառայողի կորուստ:

Ավել վաղ հաղորդվում էր, որ Աֆրինում թուրքական ռազմական օդային հարվածների արդյունքում մասնակիորեն ավերվել է Սիրիայի տարածքում գործող ամենահին տաճարը:

Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարել է սիրիական Աֆրինում քրդերի խմբավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հունվարի 21-ին հայտարարել է Աֆրինում ցամաքային գործողության մեկնարկի մասին:

Գործողության շրջանակներում Թուրքիայի հետ միասին գործում են «Սիրիական ազատ բանակ»-ի զինյալները: Դամասկոսը խստորեն դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ ընդգծելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է: Մոսկվան Աֆրինում ստեղծված իրավիճակի առնչությամբ բոլոր կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: