Հայերեն   English   Русский  

Թուրքիան չի ցանկում Սիրիայի հարցի շուրջ երկխոսել ԱՄՆ-ի հետ. Բեքիր Բոզդաղ


  
դիտումներ: 346

Անկարան չի ցանկանում Սիրիայի հարցի շուրջ երկխոսություն վարել Վաշինգտոնի հետ:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը, գրում են թուրքական լրատվամիջոցները:

Փոխվարչապետ Բոզդաղը նշել է, որ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շուրջ բանակցությունների համար Թուրքիա պատվիրակություն ուղարկելու փոխարեն Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է անհապաղ դադարեցնի ահաբեկիչներին աջակցելը:

Բեքիր Բոզդաղը ընդգծել է, որ Միացյալ Նահանգները չի պահել Թուրքիային տված խոստումը:

Հունվարի 20-ին Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել է սիրիական Աֆրինում քրդական խմբավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիայի նախագահի խորհրդական և մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մակմաստերի հետ՝ նրան կոչ անելով դադարեցնել աջակցել սիրիական քրդերի ինքնապաշտպանության ուժերին:

Դամասխոսը խստորեն դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ ընդգծելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է: Մոսկվան Աֆրինում ստեղծված իրավիճակի առնչությամբ բոլոր կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: