Հայերեն   English   Русский  

Ан-148 ինքնաթիռի կործանման դեպքի վայրում երկրորդ սև արկղն է հայտնաբերվել


  
դիտումներ: 282

Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ օպերատիվ շտաբին, Մերձմոսկվայի Ռամենսկի շրջանում կործանված Ан-148 ուղևորափոխադրող ինքնաթիռի երկրորդ սև արկղը ևս հայտնաբերվել է: Գրում է Russian.rt.com-ը:

«Երկրորդ սև արկղը հայտնաբերվել է», - հայտնել է գործակալության աղբյուրը:

Նրա խոսքերով՝ ինքնաթիռի ձայնագրիչ սարքերի վիճակը բավարար է գնահատվում:

Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին «Саратовские авиалинии» ավիաընկերության Ан-148 ինքնաթիռը կործանվել էր Դոմոդեդովո օդանավակայանից Օրսկ քաղաք ուղևորվելիս:

Ինքնաթիռում գտնվող 65 ուղևորները և անձնակազմի վեց անդամները զոհվել են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: