Հայերեն   English   Русский  

Արտակարգ դեպք Երեւանում. եղբայրը դանակի մի քանի հարվածներ է հասցրել եղբորը. բժիշկները փրկել են տուժածի կյանքը


  
դիտումներ: 381

Երևանում, փետրվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 18:00-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր-Մարաշի վարչական շրջանի տներից մեկում եղբայրների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով նրանցից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, մինչ ոստիկանների ժամանումը, նշված հասցեից «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխել նշված հասցեի բնակիչ, 38-ամյա Արսեն Ա.-ին, որը ստացել է սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հետքեր՝ մարմնի տարբեր մասերում:

Ոստիկանները Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերել են 41-ամյա Արտակ Ա.-ին, որը կասկածվում է եղբորը դանակի մի քանի հարվածներ հասցնելու մեջ: Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը, իսկ նշված տանը հայտնաբերվել են արնանման հետքեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: