Հայերեն   English   Русский  

Ռոզի Հանթինգթոն Ուայթլին փոխել է ոճը. Լուսանկարներ


  
դիտումներ: 700

Սուպերմոդելը նոր կերպարով է ներկայացել Brandon Maxwell ապրանքանիշի ցուցադրությանը

Նախօրեին Ռոզի Հանթինգթոն Ուայթլին հյուրընկալվել էր Նյու Յորքում անցկացվող Brandon Maxwell նորաձևության տան ցուցադրությանը: Գրում է Elle.ru-ն:

Մոդելը ցուցադրությանը ներկայացել էր ամբողջովին սպիտակ գույնի հագուստով՝ լայն տաբատ, սվիտեր, գոտի և բարձրակրունկ բոկոտիկներ:

Ուայթլիի կերպարի շեշտադրում դարձել էր կոկորդիլոսի կաշվից երկնագույն պայուսակը:

30-ամյա մոդելը նորաձև շոուին ներկայացել էր նոր սանրվածքով: Մոդելը ասիմետրիկ մազափունջ և ուղիղ հերաբաժան էր արել, իսկ կերպարն ավարտել զուսպ դիմահարդարումով՝ նախապատվություն տալով միայն շուրթերն ընդգծելուն:

Ռոզի Հանինգթոն-Ուայթլի

Ռոզի Հանինգթոն-Ուայթլի

Ռոզի Հանինգթոն-Ուայթլի

Ռոզի Հանինգթոն-Ուայթլի

Ռոզի Հանինգթոն-Ուայթլի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: