Հայերեն   English   Русский  

«Խոսքը կրոնական աթոռի մասին է. առաջնորդվել «դաբրոներով», այնքան էլ ընդունելի չէ». Ռուբեն Մելքոնյան


  
դիտումներ: 241

Թուրքական պետությունը, հերթական անգամ կոպտորեն խախտելով հայ համայնքի ներքին ինքնավարություն, միաջամտեց դրա կրոնական գործերին՝ անելով դա բավականին բացահայտ կերպով:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ սա եկեղեցական կարգ ու կանոնի հստակ խախտում է: Պետք է նաև հաշվի առնել, որ մի շարք հարցականներ դեռևս կան: Մասնավորապես հայտնի չէ՝ Գարեգին Բեկչյանը հրաժարական տվել է, թե ոչ, գրավոր դիմել է, թե՞ ուղղակի բանավոր հայտարարել է:

«Իրավական առումով հայտնի չէ՝ փոխանորդին ընտրո՞ւմ են, թե՞ նշանակում են: Գիտեմ, որ ընտրում են տեղապահին, բայց այս անգամ փաստորեն եղել է փոխանորդի ընտրություն: Մյուս հանգամանքը այն է, որ որ թուրքական իշխանությունները չեն էլ թաքցնում, որ ունեն ֆավորիտ թեկնածու՝ դա արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն է: Երկու կողմերն էլ չեն թաքցնում, որ ունեն բավականին մտերիմ հարաբերություններ»,- ասաց թուրքագետը:

Ըստ նրա՝ ամենակարևորն այն է, որ Պոլսո պատրիարքի ընտրությունները քննարկելիս երբեք չի հաշվի չի առնվել Թուրքիայի հայ համայնքի հավտացյալների կամ Մայր աթոռի կարծիքը: Նրանք չեն էլ ներկայացվում որպես գործոն. «Ցավով ուզում եմ արձանագրել, որ այս պայքարում, ի վերջո, խոսքը հոգևորականի, կրոնական աթոռի մասին է, այստեղ առաջնորդվել «դաբրոներով»,այնքան էլ ընդունելի չէ, ընկալելի չէ: Կարևորվում էր թուրք նահանգապետի, էրդողանի դիրքորոշումը, բայց Էջմիածնի տեսակետը չէր լսվում»:

Ռուբեն Մելքոնյանը գտնում է, որ ամենամեծ հարվածը տրվում է հայ համայնքին. մարդիկ հիասթափվում են և հեռանում են պատրիարքությունից:

Ավելին՝ թուրքական իշխանությունները փորձեցին ամեն կերպ ոչնչացնել հայկական համայնքում ըմբոստության ծիլերը. «Սա լուրջ հարված է հայկական ինքնությանը, քանի որ պատրիարքարանն այն առանցքն է, որի շուրջ համախմբված է հայությունը, ինչից կսկսեն հեռանալ: Մյուս կողմից էլ՝ թուրքահայ համայնքում, որը պատմությունից էլ հայտնի է իր ոչ համարձակ պահվածքով, այսօր կային համարձակության սաղմեր, ինքնուրույնության փորձեր, և միտումնավոր քաղաքականություն է վարվում այդ համարձակության սաղմերը ոչնչացնելու, դրանք ներկայացնելու որպես դոնկիխոտություն: Գարեգին Բեկչյանը համարվում է ոչ իրատեսական գործիչ, Կարո Փայլանը համարվում է ռոմանտիկ գործիչ, որն անում է ռոմանտիկ քայլեր: Բոլոր նրանք, որոնք թուրքական իշխանության սցենարից շեղվող քայլեր են անում, համարվում են «Դոն Քիշոտ»»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: