Հայերեն   English   Русский  

Ռոբերտ Դե Նիրոն՝ ներկայիս ԱՄՆ-ի մասին


  
դիտումներ: 929

Fox News հեռուստաընկերության փոխանցմամբ՝ հայտնի հոլիվուդյան դերասան Ռոբերտ Դե Նիրոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները տառապում է «ժամանակավոր խելագարությունից»: Գրում է Russian.rt.com-ը:

Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել Միացյալ Արաբական Էմիրություններում կայացած գագաթնաժողովի ընթացքում՝ մեկնաբանելով գլոբալ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում Միացյալ Նահանգների որդեգրած ներկայիս քաղաքականությունը:

«Ես խոսում եմ իմ երկրի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին: Չէի ցանկանա ասել, որ մենք «հետամնաց» երկիր ենք, այդիսկ պատճառով եկեք պարզապես ասենք, որ մենք տառապում ենք ժամանակավոր խելագարությունից », - ասել է Դե Նիրոն:

Հիշեցնենք, որ 2017թ. մայիսին Դե Նիրոն Միացյալ Նահանգներում տեղի ունեցող իրադարձությունները «հիմար կատակերգություն» էր անվանել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: