Հայերեն   English   Русский  

​Ֆիլիպինների նախագահը կոչ է արել կրակել ապստամբ կանանց սեռական օրգաններին


  
դիտումներ: 349

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հանդես է եկել հերթական կնատյաց հայտարարությամբ՝ կոչ անելով զինվորներին պատժել կին ապստամբներին ՝ նրանց սեռական օրգանների վրա կրակելով:

Ինչպես հայտնում է The Washington post-ը, Դուտերտեն Ֆիլիպինների զինված ուժերին հրահանգել է թիրախավորել կանանց:

«Զինվորներին փոխանցեք, որ նոր հրաման է եկել: Մենք չենք կրակի Ձեզ, մենք պարզապես կկրակենք ձեր օրգանների վրա»,-ասել է Դուտերտեն՝ ավելացնելով, թե կանայք առանց սեռական օրգանների անպետք են:

Դուտերտեի նախագահության ողջ ընթացքին բնորոշ է բռնությունն ու կնատյաց լեզվական ոճը:

Իշխանության գալուց ի վեր նա հայտարարել է թմրամոլների և խաղամոլների դեմ կատաղի պայքարի մասին, որի հետևանքով արդեն հազարավոր ֆիլիպինցիներ են զոհվել: Միջազգային քրեական դատարանն անգամ հետաքննություն սկսեց այդ սպանությունների հարցով:

Ռոդրիգո Դուտերտեն պարբերաբար սպառնում է կանանց, իսկ հետո արդարանում, թե ընդամենը կատակում է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: